Օգոստոսի 31-ին բերման ենթարկվեց, ապա սեպտեմբերի 7-ին ագատ արձակվեց «Նախախորհրդարան» շարժման անդամ Դմիտրի Հարությունյանը, ով քաղաքացիական ակցիաների ակտիվ մասնակից է ու բերման էր ենթարկվել Կոմիտաս 5-ում տեղի ունեցած միջադեպերի առիթով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Հարությունյանի մայրը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտնի հանրապետական է, ՀՀԿ խորհրդի անդամ՝ «Հանրապետական հակատուբերկուլյոգային դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Մարինա Սաֆարյանը:
«Երեկ ակիվիստից հետաքրքրվեցինք, թե ինչ կապ ունի նրա մոր կուսակցական պատկանելությունը իրեն ագատ արձակելու՝ իշխանությունների որոշման հետ, սակայն նա հրաժարվեց հարցին պատասխանել, հայտարարելով, որ չի ուզում այդ թեմայով ընդհանրապես խոսել»,-գրում է թերթը:








































