Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն անդրադարձել է Մարիո Գյոտցեին ու Հենրիխ Մխիթարյանին` խոսելով խաղադաշտում նրանց կատարած աշխատանքի մասին:
«Գյոտցեն մաքուր փլեյմեյքեր չէր, նա կարող է խաղալ նաև եզրային հարձակվողի գոտում: Միքին, ինչպես և Շինջի Կագավան, ավելի շատ արտահայտված փլեյմեյքեր է, չնայած նրանց մեջ տարբերություններ կան:
Միքին ամեն ինչ շատ լավ է անում, ինչպես և մենք ակնկալում էինք: Անհավանական է, թե ինչպես նա սկսեց խաղալ վնասվածքից բուժվելուց հետո: Դեռ Շվեյցարիայում անցկացրած հավաքի ժամանակ էինք նկատել, որ նա թիմին շատ է համապատասխանում»,- նշել է Վատցկեն:










































