Բուդապեշտում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
84 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստանալու համար գոտեմարտեց Հունգարիան ներկայացնող Իշտվան Վերեբի հետ: Հաղթողը իրավունք կստանար մրցել բելառուս Մուրադ Գայդարովի հետ` երրորդ մրցանակը վիճարկելու համար:
Ցավոք, Մուրթազալիևը պարտություն կրեց 3:1 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:






































