Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնին նոր ֆիլմում, որը նկարահանելու է Appian Way պրոդյուսերական ընկերությունը:
Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, ֆիլմը հիմնված է լինելու Վիլսոնի կենսագրության վրա, որի հեղինակը Էնդրյու Սքոթ Բերգն է:
Կենսագրության էկրանավորմամբ հետաքրքրվել է նաև Warner Bros կինոընկերությունը:
Ավելի վաղ Դի Կապրիոն հայտարարել էր, որ ժամանակավորապես թողնում է կինոկարիերան՝ բարեգործությամբ զբաղվելու համար:
Թոմաս Վուդրո Վիլսոնը ծնվել է 1856թ, եղել ԱՄՆ նախագահ 1913 -1921թթ.: Հենց նրա նախագահության տարիներին՝ 1917թ. երկիրը ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:







































