Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանության նախապատրաստման գործով հետախուզվող անձը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում։
Հետախուզվող անձը որպես մեղադրյալ ներգրավել է Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելուն օժանդակելու համար։ Բացի նրանից սույն գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի․ նրանք կալանավորվել են։ Նախաքննաական մարմինը դեռ չի շտապում նրանց անունները հրապարակել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































