Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Գարեթ Բեյլը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին և նշել, որ պորտուգալացին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
«Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Պետք է սովորել միայն լավագույններից: Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական կարծիքը: Իմ կարծիքով նա, իսկապես, լավագույնն է:
«Ռեալ»-ից առաջարկ լինում է ընդամենը մեկ անգամ: Այս ակումբ տեղափոխությունն իմ վաղեմի երազանքն էր, և ես չէի կարող բաց թողնել այս հնարավորությունը»,- Բեյլի խոսքերը մեջբերում է AS-ը:






































