Մոսկվայում այսօր բացվելու է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Հայաստանից դուրս Հայ առաքելական եկեղեցու ամենաբարձր տաճարն է: Եկեղեցու շինարարությունը սկսվել էր 2008թ-ին, այն գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի Օլիմպիական պողոտայում:
Եկեղեցու բացմանը կմասնակցի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ: Եկեղեցին կդառնա Հայ Առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ, Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի նստավայրը:
Ինչպես տեղեկացրել էինք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել էր Մոսկվա: Այս պահին Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցում են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:
Առաջարկում ենք եկեղեցական համալիրի բացման արարողությանը հետևել ուղիղ եթերում:











































