Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հոկտեմբերի 3-ին կնշի իր 32-ամյակը, կարող է ավարտել կարիերան իր ներկայիս ակումբում:
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան Հունաստան է ժամանել` փարիզյան ակումբի ղեկավարների հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու համար: Նշվում է, որ գործարքի կայացման շուրջ բանակցություններ են սկսվել դեռևս ընթացիկ տարվա հուլիսին:
Իբրահիմովիչի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականին: Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի նոր պայմանագրով նախատեսված աշխատավարձը տարեկան շուրջ 15 մլն եվրո կկազմի:










































