Մակեդոնիայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 17 մարդու, ովքեր կասկածվում են լրտեսական ցանցում աշխատելու մեջ, որն այդ երկրում ստեղծել են օտարերկրյա հատուկ ծառայությունները: Այս մասին հաղորդում է Дневник-ը:
Ինչպես նշել են հակահետախուզության ներկայացուցչները, ձերբակալվածներն աշխատել են պետական և մասնավոր կառույցներում և հասանելիություն են ունեցել պետական գաղտնիքներին: Նրանք հավաքել են այդ տվյալները և փոխանցել անհայտ օտար պետությանը:
Բացի այդ, ձերբակալվածներին կասկածում են հանցագործ խմբավորում ստեղծելու, ավազակության և դրամաշորթության մեջ: Նրանց բնակարանների և գրասենյակների հետախուզման արդյունքում բազմաթիվ տեղեկատվություն պարունակող իրեր և կապի միջոցներ են հայտնաբերվել:
Մակեդոնիայի ոստիկանությունում հայտնել են, որ այդ գործի շրջանակներում աշխատանքները դեռևս ավարտված չեն, մի քանի հոգի դեռևս հետախուզման մեջ է գտնվում:









































