2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ը որոշեց ստեղծված ծանր իրավիճակի պատճառով թիմ վերադարձնել ակումբի սան Դիեգո Լոպեսին:
Դարպասապահը, որ ի սկզբանե եկել էր ընդամենը Իկեր Կասիլյասին ժամանակավորապես փոխարինելու, կարողացավ այնպիսի ֆուտբոլ ցուցադրել, որ դարձավ թիմի հիմնական դարպասապահներից մեկը, եթե ոչ հիմնականը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի տեսանյութ, որտեղ լավագույնս երևում է, թե ինչպես է Լոպեսը մեկը մյուսի հետևից փրկում թիմին վերահաս գոլերից:









































