Սիրիայի ռազմաօդային ուժերն իսրայելական անօդաչու սարք են խոցել Էլ-Կունեյտրա նահանգի երկնքում։ Այս մասին հայտնում է Al Masdar տեղեկատվական պորտալը։
Ինչպես հաստատում է Դամասկոսը՝ անօդաչու սարքը բազմիցս թռիչքներ է իրականացրել այդ նահանգում։ Ուրբաթ այդ անօդաչու սարքի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել են 3 սիրիացի զինծառայողներ։