Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունը հիանալի նորություն բերեց հայ մարզասերին:
Ընդամենը րոպեներ առաջ 66 կգ քաշային կարգում ազատոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը կարողացավ եզրափակչում պարտության մատնել կուբացի Ասկույ Լոպեսին:
Առաջին երկու միավորը կուբացին վաստակեց Դավիթի պասիվ գոտեմարտի արդյունքում: Սակայն Դավիթը հիանալի հնարքով հավասարեցրեց հաշիվն ու դարձավ աշխարհի չեմպիոն:
Սա մեր հավաքականի առաջին մեդալն էր Բուդապեշտում:









































