«Ալի Սամի Յեն» մարզադաշտում «Գալաթասարայ»-ի դեմ խաղալուց առաջ «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կիսվել է ակնկալիքներով:
«Մենք բոլորս գիտենք, որ Չեմպիոնների Լիգան մեծ մարտահրավեր է: Երազանք է 10-րդ գավաթը նվաճելը: Այդ նպատակին հասնելու համար մենք համապատասխան թիմ ունենք:
Մենք քրտնաջան աշխատելու ենք, որ հասնենք մեր նպատակին: Շատ կարևոր է մրցաշարը հաղթանակով մեկնարկելը, ինչի համար ամեն ինչ կանենք վաղը:
Մենք գիտենք, թե մեզ ինչ է սպասում: Մրցակիցը ուժեղ է ու լավ խաղացողներ ունի, բայց մենք եկել ենք` մեր խաղը ցույց տալու»,- նշել է երիտասարդ իսպանացին:







































