Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում ԲԿՄԱ-ի դեմ առաջիկա խաղից առաջ խոսել է մոսկովյան թիմի դարպասապահ Իգոր Ակինֆեևի մասին:
«Իհարկե, Ակինֆեևին շատ լավ եմ ճանաչում: Դեռ անցած տարի նրա մասին խոսում էինք Անատոլի Տիմոշյուկի հետ: Նա նորեկ չէ Չեմպիոնների Լիգայում ու շատ ուժեղ դարպասապահ է:
Այս պահին մենք առանձնապես չենք մտածում տիտղոսը պաշտպանելու մասին: Պարզապես ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ: Մասնավորապես, վաղը ցանկանում ենք սեփական երկրպագուների աչքի առաջ երեք միավոր վաստակել»,- նշել է Նոյերը:












































