«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է բանակցություններ սկսել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման շուրջ:
Նշենք` ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, հավանաբար, կլքի զբաղեցրած պաշտոնը 2014 թվականի Մունդիալից հետո:
«Եթե ինձ Իտալիայի հավաքականում աշխատանք առաջարկեն, անշու´շտ, պատրաստ կլինեմ քննարկել այն: Դա մեծ պատիվ է ցանկացած մասնագետի համար: Ընդ որում, պետք է հասկանալ, որ ակումբային աշխատանքը սկզբունքորեն տարբերվում է հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքից»,- Football Italia-ն մեջբերում է Մանչինիի խոսքերը:






































