Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Սերժ Սարգսյանը Եվրոպային տվել է հույսը, իսկ Եվրասիային՝ որոշումների իրավունքը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերը Երևանում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հավակնոտ համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, չնայած Հայաստանը ԵՏՄ անդամ է: Ինչքանով է հավակնոտ ԵՄ-ի հետ Հայաստանի նախաստորագրած նոր համաձայնագիրը, պարզ չէ, որովհետև այդ համաձայնագրի տեքստը, բովանդակությունը առայժմ պահվում է գաղտնի, չի հրապարակվում: Սակայն գաղտնի չէ Եվրասիական տնտեսական միությունը, այսինքն՝ բացահայտ է, թե ինչ է այն ներկայացնում իրենից: Դա Ռուսաստանի աշխարհաքաղաքական ճամբարն է, որտեղ իհարկե կան տարբեր աստիճանի այսպես ասած հարաբերություններ: Օրինակ, մի բան է Ռուսաստանի հարաբերությունը Ղազախստանի կամ Բելառուսի, մեկ այլ բան՝ Ռուսաստանի հարաբերությունը Հայաստանի հետ: Այսինքն՝ ԵՏՄ «օրենքները» շատ ավելի պարտադիր են Հայաստանի, քան մյուս «հավասարների» հանդեպ: Հնարավո՞ր է լինել ենթակա այդ օրենքներին, միաժամանակ ունենալ հավակնոտ համաձայնագիր Եվրամիության հետ: Իհարկե, հավակնոտ բնորոշումը հարաբերական է, և ընդհանրապես համաձայնագիր չունենալու համեմատ ունենալը գուցե իսկապես դառնում է հավակնոտ, որովհետև Ռուսաստանը Հայաստանին կարող էր անգամ դա էլ արգելել: Մյուս կողմից, դեռ ամենևին փաստ չէ, որ արգելք չկա և չի լինելու:

Քանի դեռ Հայաստանը չի ստորագրել համաձայնագիրը, որևէ բան դեռևս երաշխավորված չէ, անգամ եթե հարգարժան եվրոպացի խորհրդարանական պաշտոնյան ստորագրման հարցում լիահույս է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում: Նույն կերպ, եվրոպացի պաշտոնյաները լիահույս էին Սարգսյանի հետ հանդիպման ու բանակցությունների արդյունքում 2013 թվականին, բայց եղավ սեպտեմբերի 3-ը: Հետևաբար, ինչպես հայտնի անեկդոտում, երբեք պետք չէ վստահ լինել: Եվ թող չհնչի տարօրինակ, բայց պետք չէ վստահ լինել անգամ Հայաստանի ստորագրելուց հետո, որովհետև Եվրասիական միության անդամակցության հանգամանքը նշանակում է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ենթակա է ոչ թե Հայաստանին, այլ Եվրասիական միությանը, քանի որ այդ վերպետական միությունն է որոշում անդամ երկրի հարաբերության աստիճանը երրորդ երկրի կամ երրորդ սուբյեկտի հետ: Հետևաբար, մեղմ ասած, բաց է հարցը, թե, օրինակ, ի՞նչ է լինելու Հայաստան-ԵՄ համաձայնագրի որևէ դրույթի հետ, եթե իրադարձությունների ինչ-որ զարգացման դեպքում Ռուսաստանը որոշի ԵՏՄ օրակարգ բերել խաղի նոր կանոն, որը կհակասի Հայաստան-ԵՄ համաձայնագրին: Այդ դեպքում Հայաստանին այլ բան չի մնա, քան դուրս գալ ԵՏՄ-ից կամ մերժել Ռուսաստանի նախաձեռնությունը: Բայց Հայաստանը կարո՞ղ է: Այդ հարցը առայժմ առնվազն հռետորական է, որովհետև իրական քաղաքականության հարթակում դրա պատասխանը դժբախտաբար հայտնի է բացասական իմաստով:

Իհարկե պետք է հուսալ, որ իրավիճակը չի զարգանա այդօրինակ ծայրահեղ սցենարով, սակայն տվյալ դեպքում խնդիրն անգամ դա էլ չէ, այլ այն, որ Հայաստանը համաձայնագիր կարող է ստորագրել Եվրամիության հետ, որի տերը, սակայն, դե ֆակտո և դե յուրե Հայաստանը չէ, այլ Եվրասիական միությունը, այսինքն՝ Հայաստանի ոչ բարեկամների ակումբը: Համենայն դեպս ինչպես դրսևորվեց ապրիլյան պատերազմի օրերին: Այդ պատերազմից հետո մեկ տարի անց, գոնե այս պահին, Եվրասիական միությունը Հայաստանի հանդեպ չի դրսևորել այլ որակի հարաբերության ու վերաբերմունքի օրինակ: Այդ ամենն անկասկած չի նշանակում, որ Հայաստանի նոր համաձայնագիրը ԵՄ հետ դառնում է ավելորդ: Այստեղ անգամ նվազագույն զարգացումը շատ կարևոր է, թեկուզ հետագա ճակատագրի հարցում ռիսկերի առկայությամբ: Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը ստորագրվելուց հետո չդառնա ընդամենը Հայաստանի իշխող համակարգի հերթական ցուցանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում