ՉԼ մեկնարկից առաջ իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Այն, որ Մարադոնան հանդես է եկել այս ակումբում և երկրպագուների կուռքն է, խթան է հանդիսանում ինձ համար: Երջանիկ եմ, որ նա հավաքականի կազմում եղել է իմ մարզիչը և նրա ենթակայությամբ մարզվելու հնարավորություն եմ ստացել:
Իմ կյանքում նոր փուլ է սկսվել: Նեապոլը շատ նման է Բուենոս-Այրեսին:
Մեր թիմում բազմաթիվ ֆուտբոլիստներ Չեմպիոնների Լիգայում խաղալու փորձ ունեն, և դա ուրախալի է: Հավատում եմ, որ այս մրցաշրջանն առանձնահատուկ կլինի մեզ համար»,- հայտարարել է Իգուաինը:










































