Իրանը կճանաչի Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած նախագահի՝ հայտնել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին:
«Ում օգտին էլ քվեարկեն Սիրիայի քաղաքացիները՝ մենք կհամաձայնենք դրան»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը: «Իրանը պաշտպանում է ժողովրդի իրավունքն ամենուր, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում և Պաղեստինում»,- հավելել է Ռուհանին:
«Իրանը կանի ամեն ինչ՝ Սիրիայում պատերազմը կանխելու համար,- շարունակել է նախագահը:- ԱՄՆ-ը սխալմամբ մտածում է, որ մենք ձգտում են տարածաշրջանում ռազմական գերակայության: Եթե Իրանը տարածաշրջանում ազդեցիկ տերություն է, ապա շնորհիվ երկխոսություն վարելու իր կարողության»:







































