Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցող հյուրերին

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակից հյուրերին, որոնց թվում` 2016 թ. մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեին և 2017 թ. մրցանակի հավակնորդ, վիրաբույժ Թոմ Քատինային` ուղեկցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության նկատմամբ Նորին Սրբության կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության համար` պրն. Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքում հայ ժողովրդին ավանդել է բարձր արժեքներ, դիմացինին օգնելու ուժ և հավատ, առանց որոնց ոչինչ հնարավոր չէ կյանքի կոչել: «Այսօր, երբ աշխարհում կարծես աճել է անտարբերությունը, հուսով ենք, որ մեր շարժումը մարդկանց` ինչ-որ բան փոխելու ուժ և վստահություն կհաղորդի», – նշեց նա:

Իր հերթին 2016 թ. մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ներկայացնելով իր ապրումները, ասաց, որ անցած տարվանից` «Ավրորա» մրցանակաբաշխությունից ի վեր հասկացել է, որ սերը կարող է հաղթանակել ամենուրեք: «Այս մրցանակաբաշխության արդյունքում հայ ժողովրդի սերը տարածվեց` օգնություն հասցնելով Բրազիլիայի, Կոնգոյի, Բուրունդիի և Եթովպիայի երեխաներին: Հայ ժողովուրդն էլ դժվարին պահեր է ունեցել, բայց այսօր կանգուն է շնորհիվ իր նվիրյալ զավակների: Մենք խոստանում ենք անցնել նրանց ճանապարհով և շնորհակալ ենք` մեզ այդ հնարավորությունն ընձեռելու համար»,- նշեց տիկ. Բարանկիցեն:

Ներկաներին իր օրհնությունը բերեց նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց մարդասիրական նախաձեռնության կազմակերպիչներին` հաստատելով, որ մրցանակաբաշխությունը, բացահայտելով, քաջալերելով նվիրյալ անձանց, նաև մարդասիրության յուրատեսակ քարոզչություն է` հետևելու նրանց օրինակին, ովքեր իրենց կյանքը նվիրել են կարիքի ու տառապանքի մեջ գտնվող մարդկանց աջակցելուն, նրանց կյանքի մեջ հույս և լույս բերելուն:

Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այս նախաձեռնությունը հայ ժողովրդի երախտագիտության զգացումի արտահայտումն է աշխարհին, այն բոլոր բարեսեր անձանց, ովքեր հայոց կյանքի ողբերգական պահին հայ ժողովրդի կողքին են եղել, աջակցել ու փրկել նրա զավակներին: «Լինելով ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` մենք կարևորում ենք այս մրցանակաբաշխության հաստատումը` այսօր սրտակից լինելու այն ազգերին ու ժողովուրդներին, ովքեր ցավի ու տառապանքի կրողներ են: Շնորհիվ իր սիրո և հավատքի` մեր ժողովուրդը կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և վերագտնել իր կյանքը: Եվ մեր պատմությունը կարող է հույսի աղբյուր լինել բոլոր այն ազգերի համար, ովքեր տառապանքի, մահվան ճանապարհն են անցնում այսօր», – ընդգծեց Հայոց Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունը բերեց և շնորհակալություն հայտնեց տիկ. Մարգարիտ Բարանկիցեին և պրն. Թոմ Քատինային`նրանց մարդասիրական գործունեության համար` նշելով, որ դիմացինին օգտակար լինելու ծառայության մեջ մեծ երանություն ու երջանկություն կա: «Դուք Աստծու ձեռքերն եք, որ բարիք եք գործում` կյանքի կոչելով տերունապարգև պատգամներն ու պատվիրանները: Ձեզ նման մարդասեր անձանց նվիրյալ, անձնազոհ ծառայության շնորհիվ է, որ պիտի փոխվի աշխարհը, սերն ու բարությունն առատանա մարդկային կյանքում, և այն զերծ մնա տառապանքից ու ողբերգություններից, որոնց այսօր էլ ականատես ենք», – ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի, զորացնի նրանց իրենց աստվածահաճո առաքելության մեջ և նման մարդասեր նվիրյալներով համալրի նրանց շարքերը:

Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաև Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնի առիթով մատուցված Ս. Պատարագին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում