Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը շարունակում է մնալ Լոնդոնի «Արսենալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում:
Daily Star հանդեսի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբների ղեկավարները բանակցում են Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է Վալդեսին, ապա նա բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է լքել «Բարսելոնա»-ն:
Հիշեցնենք, որ դարպասպաահի՝ կատալոնացիների հետ կնքած ներկայիս համաձայնագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:






































