Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Համբուրգ»-ի նկատմամբ 6:2 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ թիմը կարող է ավելի բարելավել խաղը:
«Մենք, իսկապես, տպավորիչ խաղ ցուցադրեցինք: Հիմա արդեն պարզ է, որ ի դեմս Մխիթարյանի և Օբամեյանգի՝ մենք ունենք հարձակվողական ոճի ևս երկու բարձրակարգ ֆուտբոլիստներ: Կարծում եմ՝ խաղից խաղ կարող ենք ավելի բարելավել ելույթները:
Իհարկե, Միկիին և Օբեին դեռ ժամանակ է հարկավոր թիմի խաղին վերջնականապես ինտերգրվելու համար: Բայց ակնհայտ է, թե որքան հզոր խաղացողներ են Մխիթարյանն ու Օբամեյանգը և որքան են նրանք հզորացրել մեր թիմը:
Ցանկանում եմ, որ գերազանցենք նախորդ մրցաշրջանի արդյունքները»,- հայտարարել է Լևանդովսկին:







































