Հոլանդացի 30-ամյա հարձակվող Ռոբին վան Պերսին հայտարարել է, որ պատրաստվում է նոր պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2016թ.:
«Գործող պահմանագրիս ժամկետի ավարտին դեռ 3 տարի կա: Մտադիր եմ նոր պայմանագիր կնքել թիմիս հետ:
Ցանկանում եմ հնարավորինս երկար խաղալ բարձր մակարդակով: Տիտղոսների նվաճումը հանդիսանում է իմ գլխավոր խթանը»,- հայտարարել է Վան Պերսին:








































