Պորտուգալական ԶԼՄ-ների հավաստմամբ՝ նոր պայմանագիր ստորագրելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան կկազմի 21 մլն եվրո (402.000 եվրո շաբաթական):
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Ռոնալդուն ստանալու է 17 մլն եվրո տարեկան աշխատավարձ:









































