Ուկրաինայի Մաքսային միությանն անդամակցելու կողմնակիցները ստեղծել են կայք, որում քվեարկություն է անցկացվում այս հարցով՝ հաղորդում է Lenta.ru-ն:
Նախագծի հեղինակները հայտարարում են, որ հանրապետության արտաքին քաղաքական ընտրությունը՝ Եվրամիության և Մաքսային միության միջև, պետք է համընդհանուր քննարկել: Նրանց խոսքով՝ ինտերնետ-քվեարկության նպատակն է օգնել հայրենակիցներին կողմնորոշվել և արտահայտել իրենց կարծիքը:
Կայքում նկարագրված են այն առավելությունները, որ ձեռք կբերի Ուկրաինան՝ անդամակցելով ՄՄ-ին, և թերությունները՝ ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում:
Հարկ է նշել, որ կայքում քվեարկության դրված չէ պաշտոնական հանրաքվե անցկացնելու հարցը: Կայքի այցելուներին առաջարկվում է դեմ կամ կողմ քվեարկել ՄՄ-ին անդամակցելու հարցին: Գրառման պահին Մաքսային միությանն անդամակցելուն կողմ էր քվեարկել ավելի քան 10 հազար ձայն, դեմ՝ ավելի քան 9600-ը:








































