Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը Կաննի կինոփառատոնում իր դեբյուտն է արել որպես ռեժիսոր։ Նա հանդիսատեսին է ներկայացրել իր առաջին՝ 17 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ֆիլմը ստացել է «Արի լողանք» (Come Swim) անվանումը։
Ֆիլմից բացի, նա հանրությանը ցնցել է նոր իմիջով։ Ստյուրատը շիկահեր է դարձել։ Բացի այդ, նա միջոցառմանը ներկայացել է շատ կարճ սանրվածքով։












































