Անգլիական «Էվերթոն»-ի կիսապաշտպան Ռոս Բարկլին հայտնվել է Լոնդոնի «Չելսի»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում:
Sunday Express-ի տեղեկացմամբ՝ թիմերը երկար ժամանակ է, ինչ հետևում են 19-ամյա տաղանդի առաջընթացին: Հաղորդվում է, որ ակումբները պատրաստ են Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց 20 մլն ֆունտ վճարել:
Հավելենք, որ Բարկլին «Էվերթոն»-ի կազմում հանդես է գալիս 2010 թվականից: Այդ ժամանակից ի վեր խաղացողը մասնակցել է 16 հանդիպումների՝ դառնալով 1 գոլի հեղինակ:









































