Բարեփոխումների շրջան է, բոլոր գործիքակազմերը, չափորոշիչները, ամեն ինչ վերանայվում էին այս ընթացքում, սակայն մենք տեսանք, որ դա բավարար չէ և համակարգային փոփոխություններ են իրականացվում, և այդ մասին իրազեկում ենք, նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է իրազեկում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ կոռուպցիոն ռիսկեր բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իսկապես կան. «Երբ որ հիվանդը դիմում է հաշմանդամության կարգ ստանալու, պրոցեսը սկսվում է պոլիկլինիկայից, բժիշկը բերում է փաստաթղթեր… այդ ամբողջ պրոցեսում մենք ռիսկ ենք տեսել:
Այժմ այն փաստաթուղթը, որը տալու է պոլիկլինիկան, ոչ թե բժշկական ձևն է լինելու, այլ ավելի համապարփակ փաստաթուղթ է լինելու: Մենք նաև միջազգային փորձն ենք հաշվի առել: Փորձելու ենք բացառել փորձաքննության դիմող անձի և փորձաքննողի շփումը: Այսինքն՝ համակարգային փոփոխությունների ականատես կլինեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































