Ազնվամորին մեծացնում է հայրանալու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է kedem.ru-ն՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները:
Ազնվամորին պարունակում է մեծ թվով վիտամին С, մագնիում, որոնց մասնակցությամբ արտադրվում է տեստոստերոն:
Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների պարունակությունը սերմնահեղուկը պաշտպանում է սթրեսից: Համարվում է, որ հակաօքսիդանտները կարող են նվազեցնել վիժման վտանգը:
Ազնվամորին օգնում է պահպանել նաև մարմնի քաշը, ինչը սեռական հորմոնների հավասարակշռության բանալին է, ու մեծացնում է բեղմնավորման հավանականությունը:










































