Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայացավ Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղը, որի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը ընդունել էր «Ուլիս»-ին: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով:
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ և Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
«Ուլիս»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արտավազդ Բոյաջյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Վիգեն Ավետիսյանը: Խաղի վերջնամասում Դավիթ Զաքարյանն ու Դավիթ Մանոյանը փրկեցին իրենց թիմը պարտությունից:


































