Ֆրանսիայում հայտարարել են նոր նախարարական կազմի մասին, որը կգլխավորի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Տեղեկացվում է, որ երկրի ՆԳՆ ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնը:
Ֆրանսիայի արտգործնախարար է նշանակվել նախկին պաշտպանության նախարար Ժան-Իո Լե Դրիանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նորընտիր վարչապետ Էդուարդ Ֆիլիպը բացատրել էր, որ ընդունել է կառավարության ղեկավարությունը ստանձնելու առաջարկը երկրի «յուրահատուկ իրավիճակից» ելնելով:









































