Քրդստանի Աշխատանքային կուսակցության զինյալները հինգշաբթի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում պայթեցրել են ռազմական պահակակետի շինարարական հարթակը, նաև կարճ ժամանակով առևանգել 4 աշխատողի:
Պատանդ վերցված աշխատակիցները ազատվելուց հետո ուղևորվել են շրջանի ժանդարմերիա՝ վկայություններ տալու համար, հաղորդում է Today’s Zaman-ը:
Նշենք, որ սա Քրդստանի Աշխատանքային կուսակցության առաջին ահաբեկչությունն է Թուրքիայից կազմակերպության զինյալների դուրսբերման գործընթացից ու զինադադար հաստատելուց հետո, ինչը կարող է վտանգել խաղաղ գործընթացը:







































