Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Մենք կարող ենք կամ օգուտ տալ Սևանին, կամ սպանել Սևանը. ինչ է Սևանի կապիտալիզացիան

«Բոլորս Սևանը սիրում ենք, բայց լճի մակարդակի փոփոխությանն ուղղված քայլերը պետք է կարողանանք հիմնավորել։ Պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Դրա համար պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները»,- նախօրեին նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Բնապահպանները, սակայն, լուրջ մտահոգություններ ունեն Սևանա լիճը կապիտալիզացնելու գործընթացի հետ:

Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մի կողմից՝ ընդունելի է կապիտալիզացնելու գաղափարը, բայց կան ոլորտներ, որոնք շատ նուրբ են և խոցելի, որոնցից են մշակույթը, գիտությունը և բնապահպանությունը:

«Հատկապես բնապահպանության հարցում շատ զգույշ պետք է վարվել, քանի որ այս ոլորտներում օրենքները շատ թույլ են գործում: Շատ լավ օրենքներ են գրվում, բայց հետո ապականվում են: Դրա համար այստեղ շատ-շատ լուրջ պետք է դրվի վերահսկողության հարցը»,- ասաց տիկին Դանիելյանը՝ հավելելով, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ նաև, որ Սևանը դարձնեն տուրիզմի կենտրոն, հանգստի գոտիները համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին, սակայն դրան զուգահեռ պետք է հետևել, որ Սևանը չդառնա աղբանոց:

«Օրինակ՝ հիմա ջրի մակարդակը բարձրանում է, բայց չստացվի այնպես, որ հանգստի գոտիների համար ջրի մակարդակի իջեցում անեն, որ հարակից օբյեկտներին չխանգարի: Հետո՝ անտառը տեղափոխվում է, նոր կանաչ գոտիներ են ստեղծվում, պետք է ամեն ինչ այնպես դասավորել, որ այդ պրոցեսները չխանգարեն Սևանին, քանի որ Սևանը առողջացման փուլում է, և դեռ շատ անելիքներ կան, քան կապիտալիզացիան: Բայց եթե կապիտալիզացիայի պրոցեսում միջազգային չափանիշներ սահմանելիս առաջնահերթը համարվեն մաքրությունն ու սանիտարահիգիենիկ պայմանները, ապա ես համաձայն կլինեմ դրան: Ամեն ինչ կախված է մեզանից՝ կա՛մ կարող ենք այդ ծրագիրը ցիվիլ ձևով իրականացնել և ստացած օգուտը դնել Սևանի վրա, կա՛մ հակառակը՝ սպանել Սևանը: Լրիվ մեզանից է կախված»,- հավելեց բնապահպանության նախկին նախարարը:

Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչից զատ՝ ամենակարևորը Սևանի ջրի մակարդակն է: «Օրինակ՝ հիմա, որ հայտարարում են, թե ջրի այն 1 միլիարդ խորանարդը ավելորդ է, դա անհեթեթություն է: Սևանում ոչ մի ավելցուկ չկա: Սևանը բարձրանում է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր լիճը մնա լիճ և չենթարկվի ճահճացման»,- ասաց տիկին Զառաֆյանը՝ հավելելով, որ եթե լիճը չպահպանվի, ապա ոչ մի մտահոգություն այլևս կարևոր չէ՝ ոչ ձկնապաշարի, ոչ կապիտալիզացիայի և ոչ էլ այլ խնդիրներ:

«Եթե դու լիճը չես պահպանում, էլ ոչ մի բանի մասին խոսք չկա: Խնդիրներն առաջանում են, երբ ջրի մակարդակի ու մնացած հարցերում են խնդիրներ առաջանում: Իսկ եթե ծրագրեր են մշակվում, որոնք կարող են ազդել ջրի մակարդակի իջեցման, ձկնապաշարի կամ այլ հարցերի վրա, ապա լրջագույնս պետք է անհանգստանալ, քանի որ մենք ունենք միայն մեկ Սևան՝ ազգային, ստրատեգիական նշանակության: Բնապահպանական տեսանկյունից մենք պետք է ստույգ հաշվարկենք, իմանանք, թե իրականացվող ծրագրերը, հանգստյան գոտիները վնասո՞ւմ են Սևանի էկոհամակարգին, թե՞ ոչ: Պետք է ճիշտ հաշվարկ անել, տեսնել, թե Սևանի տարածքը ինչքան մարդ կարող է ընդունել, ինչ միջոցներ կարող են ձեռնարկել, որ նրանց թողած աղբը մաքրվի, որ այդ ամբողջը չլցվի Սևան: Սևանա լճի մակարդակը պետք է բարձրանա, մաքրությունը պետք է պահպանվի, և ինչ որ պետք է արվի Սևանի տարածքում՝ միայն պետք է նպաստի դրան»,- եզրափակեց տիկին Զառաֆյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում