Լոնդոնի «Չելսի»-ի նորեկ Սամուել Էտո´Օ-ն վերհիշել է այն ժամանակները, երբ դեռ չի ճանաչել Մոուրինյոյին ու ատել է նրան:
«Երբ ես խաղում էի «Բարսելոնա»-ում, հաճախ էինք հանդիպում Մոուրինյոյի դեմ, ու ես ատում էի նրան, քանի որ անձամբ չէի ճանաչում: Ես նույնիսկ ասել եմ, որ երբեք չեմ խաղա այն թիմում, որը նա է մարզում:
Բայց Աստված ավելի լավ գիտի: Նա ցանկացավ ցույց տալ, որ ես սխալվում էի, ու հիմա մենք ընկերներ ենք: Հիմա նա նորից իմ մարզիչն է»,- մեջբերում է Էտո´Օ-ի խոսքերը The Daily Mail-ը` հղում կատարելով The Sun-ին:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն ու Սամուելը իրար հետ աշխատել են նախ «Ինտեր»-ում, իսկ հիմա միասին փորձում են բարձր պահել «Չելսի»-ի պատիվը:







































