Քայլի Ջենները Flaunt Magazine պարբերականի համար ֆոտոշարքի ժամանակ ներկայացել է Բարբի տիկնիկի կերպարով:
Ֆոտոշարքի լուսանկարներ ռեալիթի-շոուի աստղը հրապարակել է իր ինսթագրամյան էջում: Իր կերպարի համար Քայլին կրել է վարդագույն լողազգեստ Laina Rauma-ից և Vanessa Mooney ապրանքանիշի ականջօղեր, նաև տիկնիկային ոճի այլ սեքսուալ հագուստներ:
Շատ երկրպագուներ նկատել են, որ Ջենների արտաքինը չափազանց անբնական է ստացվել. մաշկը նման է պլաստիկի, գլխին պլատինի գույնի կեղծամ է, իսկ դիմահարդարումը հեռու է բնականից:















































