Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ Մեսութ Օզիլն ու Կական լքել են ակումբը, քանի որ այդպես են ցանկացել:
«Ես արդեն շատ եմ լսել Օզիլի հեռանալու մասին: Ցանկանում եմ պարզաբանել: Ոչ ոք չի լքում «Ռեալ»-ը, եթե անձամբ այդպես չի ցանկանում: Օզիլը խնդրել է բաց թողնել իրեն:
Սակայն «արքայական ակումբ»-ը ոչ բոլորի ծառայություններից է հրաժարվում: Դա տեխնիկական պահ է: Օզիլի տեղափոխության դեպքում կողմերը բավարարված են: Կական նույնպես ցանկացավ հեռանալ: Ես այդպես չէի ցանկանում: Բայց ի վերջո ճիշտ որոշում կայացրեցի»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:










































