Կանայք ավելի քիչ են կոռումպացված, քան տղամարդիկ, սակայն նման օրինաչափությունը վերաբերում է միայն դեմոկրատական պետություններին՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Politics and Gender գիտական ամսագրում:
Հաղորդվում է, որ նման երկրներում նրանք իրենց չեն զգում քաղաքական նորմերով կապված, այդ իսկ պատճառով իրենց շատ ազնիվ են դրսևորում:
Ավտորիտար ռեժիմներում կոռումպացված են բոլորը՝ ենթադրում են ամերիկացիները:
Իրենց հետազոտության մեջ գիտնականները հիմնվել են այն տվյալների վրա, որոնք ստացվել են 1998-2007թթ.՝ 157 երկրներից:










































