Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Միլանի «Ինտեր»-ի դեմ Ա Սերիայի շրջանակներում կայանալիք հանդիպման մասին:
«Հարգում ենք «Ինտեր»-ին, քանի որ այդ թիմը գլխավորում է Վալտեր Մացարիի պես մարզիչ:
Այս մրցաշրջանում միլանցիները չեն մասնակցում եվրագավաթների խաղարկություններին: Այնպես որ, նրանք իրական պայքար են մղելու Ա Սերիայի չեմպիոնի կոչման համար»,- հայտարարել է Բուֆոնը:









































