Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի եղբայրը, ով նաև վերջինիս գործակալն է, մեկնաբանել է շրջանառվող ասեկոսեները Ֆերնանդոյի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին:
«Ֆերնանդոն «Բարսելոնա»-ու՞մ. ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Ժամանակին զուգընթաց ամեն ինչ փոխվում է: Չպետք է զարմանալ, երբ իրադարձությունները զարգանան անկանխատեսելի ուղղությամբ»,- հայտարարել է գործակալը:
Հիշեցնենք, որ Լյորենտեն 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բիլբաոյի «Ատլետիկ»-ից տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»:








































