Օսլոյի համալսարանի ղեկավարությունը համաձայնել է ազատազրկման պատիժը կրող միայնակ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին հնարավորություն տալ քաղաքագիտություն ուսումնասիրել անհատական ծրագրով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օգոստոսի սկզբին ուսումնական հաստատությունը մերժել էր ընդունել Բրեյվիկին՝ նշելով, որ նա բավարար պատրաստված չէ, որպեսզի անցնի քաղաքական գիտությունների կուրսի ուսումնասիրման:
Նշվում է, որ բանտարկյալն անմիջական շփում չի ունենա ուսուցիչների հետ և ոչ մի դեպքում չի հայտնվի համալսարանի տարածքում:
Բանտի տնօրենը հայտնել է, որ նորաթուխ ուսանողին կտրամադրվի պարապմունքների համար առանձին սենյակ և անհրաժեշտ գրքերը ստանալու հնարավորություն:








































