ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ 2010թ. ԱՄՆ-ի հետ կնքել են գաղտնի համաձայնագիր՝ իրենց երկրների տարածքում տեղակայված ամերիկյան տակտիկական միջուկային զենքի արդիականացման մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով բելգիական ԶԼՄ-ներին:
Նրանք հղում են կատարում միջուկային զենքի հարցով ամերիկացի հայտնի փորձագետ Հանս Քրիստենսենին, որը ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի անդամ է:
Նրա տվյալով՝ համաձայնագրով նախատեսվում է արդիականացնել ամերիկյան B-61 տեսակի տակտիկական ռումբեր:
Խոսքը 200 ռումբերի մասին է, որոնք, ըստ եվրոպական ԶԼՄ-ների, 1960-ից գտնվում են Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Իտալիայում և Թուրքիայում:
Անկախ փորձագետների գնահատականներով՝ Բելգիայի Կլյայն-Բրոգել ռազմաօդային ուժերի բազայում տեղակայված է B61 տեսակի 10-20 ամերիկյան միջուկային մարտագլխիկ:
Այս տեղեկատվությունը պաշտոնապես ոչ հաստատվում է, ոչ էլ հերքվում:










































