Փաստաբան, «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Նիկոլայ Բաղդասարյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով քննադատություններին և տեսակետներին, որոնց համաձայն՝ ընտրակաշառքից հրաժարվող քաղաքացիներին «Ելք»-ի կողմից խոստացված 15 000 դրամի չափով սոցիալական աջակցությունը ևս ընտրակաշառք է, նշեց, որ իր համար անհասկանալի են այսպիսի մեղադրանքները «Ելք»-ի հասցեին:
«Սա ոչ թե ընտրակաշառք է, այլ նախընտրական խոստում, առաջարկը չի կարելի որակել որպես ընտրակաշառք: Սա ընդամենը նախընտրական ծրագրի բաղկացուցիչ մաս է: Հեգնել այն ուժին, որը պայքարում է ընտրակաշառքի դեմ, անհասկանալի է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































