Թուրքիայում զանգվածային հակակառավարական ցույցերից 3 ամիս անց բողոքի նոր ալիք է բարձրացել: Բողոքի ակցիաների պատճառ է դարձել երիտասարդ ակտիվիստի մահը: Ցույցերի մասնակիցների կարծիքով՝ նա դարձել է ոստիկանության դաժան գործողությունների զոհը: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Անտաքիա քաղաքում: Արցունքաբեր գազով նռնակն ընկել էր 22-ամյա Ահմեդ Աթաքանի գլխին: Թուրք ուժայինների վարկածով՝ ակտիվիստը մահացել է սեփական մեղքով՝ ընկնելով շենքի տանիքից, որտեղից գրոհ էր կատարում ոստիկանների վրա: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդպես էլ չհաջողվեց կատարել իրադրության կայունացման իր խոստումը, որը տվել էր 3 ամիս առաջ:
Ակտիվիստի հուղարկավորությունը ողջ երկրով մեկ բողոքի ակցիաներ է առաջացրել: Անցած գիշեր անկարգություններ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Անթաքիայում, Իզմիրում Մերսինում և այլ քաղաքներում: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ: