Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառել Սիրիայի դեէսկալացիոն գոտիներում ԱՄՆ-ի մասնացությունը որպես դիտորդ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Հուշագրում, որը ստորագրվել է Աստանայում, նախատեսված է, որ այդ գոտիների գործունեության ապահովման համար կարող են ներգրավվել դիտորդներ երրորդ երկրներից՝ շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնությամբ, առաջին հերթին դա պետք է ընդունելի լինի սիրիական կառավարության համար»,-նշել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է դա ամերիկյան ղեկավարության հետ նրա բանակցություններում։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կողջունի ԱՄՆ-ի ցանկացած ներդրում դեէսկալացիոն գոտիների ստեղծման վերաբերյալ հուշագրի կյանքի կոչման գործում։









































