Հայաստանի համախառն միջազգային պահուստների ծավալը 2017 թվականի ապրիլի վերջին կազմել է 1 միլիարդ 939 մլն դոլար: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներՈՎ, այս տարվա մարտի վերջին այն կազմում էր 2 մլրդ 34 մլն դոլար: Ապրիլին մարտի համեմատ այն կրճատվել է ավելի քան 95 մլն ԱՄՆ դոլարով:
2017 թվականի ապրիլի վերջին համախառն պահուստների կազմում ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 929 մլն դոլար:
Ապրիլին համախառն պահուստների կազմում հատուկ փոխառության իրավունքով ԱՄՀ-ում արտաքին ակտիվները կազմել են 9.73 մլն դոլար:









































