Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ

Սիրիան վստահում է Ռուսաստանին և այդ պատճառով է ընդունել քիմիական զենքին առնչվող նախաձեռնությունը. Ասադ

Սիրիան համաձայնել է միջազգային վերահսկողությանը փոխանցել իր քիմիական զենքը ի պատասխան Ռուսաստանի նախաձեռնության, ոչ թե ամերիկյան ագրեսիվ սպառնալիքների առջև վախի պատճառով: Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Սիրիան նման քայլի է գնացել, որպեսզի չմասնակցի նոր խելահեղ պատերազմի, որը Մերձավոր Արևելքում մտադիր են սանձազերծել ԱՄՆ-ի ռազմատենչ շրջանակները: Ասադի խոսքով՝ «տարածաշրջանի ժողովուրդները, մասնավորապես՝ Աֆղանստանը և Իրաքը մինչ օրս վճարում են ամերիկյան արկածախնդրության համար»: Սիրիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանն իր հերթին «հաստատել» է, որ մեծ տերություն է, որի վրա կարելի է հենվել, այդ իսկ պատճառով իրենք ընդունել են առաջարկը:

Ասադն ընդգծել է, որ պնդում է ՄԱԿ-ի փորձագետների պատվիրակության վերադարձը: Նա կարծում է, որ պատվիրակությունը պետք է ավարտի աշխատանքը՝ համաձայն պայմանավորվածությունների, և լինի այն շրջաններում, որտեղից ստացվել են քիմիական լիցքերի կիրառման մասին ազդանշանները:

«Դա անհրաժեշտ է՝ պարզելու համար, թե որտեղից են գրոհայինները ստացել թունավոր գազերը: Երկրները, որոնք նրանց քիմիական նյութեր են փոխանցել և թույլ են տվել կիրառել, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Ասադը:

Սիրիայի նախագահը նշել է, որ Վաշինգտոնն այդպես էլ համոզիչ ապացույցներ չի ներկայացրել Դամասկոսի դեմ ուղղված իր մեղադրանքներում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինում ևս՝ Բուշ կրտսերի օրոք, կիրառել է քարոզչական հնարքներ՝ իր պատերազմներն արդարացնելու համար:

Այնուհանդերձ, Ասադը կարծում է, որ Օբամայի վարչակազմը ստում է ավելի քիչ պրոֆեսիոնալ, քան նրա նախորդները: «Նրանք այս անգամ չեն կարողացել ստով համոզել նույնիսկ իրենց դաշնակիցներին»,- ասել է Սիրիայի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում