«Հարի Փոթեր»-ի երկրպագուներ, մի շտապեք հրաժեշտ տալ Ջոան Ռոուլինգի հեքիաթային աշխարհին: Հայտնի է դարձել, որ գրողի «Ֆանտաստիկ կենդանիներն ու նրանց բնակության վայրերը» ստեղծագործության հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:
Այն մասին, որ գրողն առաջին անգամ հանդես է գալու սցենարիստի դերում, հայտարարվել է այսօր: Սյուժեի հիմքում ընկած են Նյուտ Սքամանդեր գորտի արկածները:
Հաղորդվում է, որ էկրանավորումը ոչ մի կապ չի ունենալու «Հարի Փոթեր»-ի հետ:













































