Մայիսի 6-ին Ջորջ Քլունին դարձել է 56 տարեկան: Եվ, իհարկե, նա ամենահաճելի անակնկալը ստացել է կնոջից՝ Ամալ Քլունիից: Վերջինս գիտեր, որ Ջորջի գործընկերը՝ Ռենդի Հերբերը, որը սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի ամուսինն է, ապրիլի 27-ին նշել է 55-ամյակը:
Քանի որ Քլունին և Հերբերը սերտ համագործակցությունից զատ նաև ընկերներ են, Ամալը շնորհավորել է նրանց երկուսին էլ: Այդ պատճառով նա տորթ է պատվիրել, որի գլխավոր «հերոսները» Ջորջը և Ռենդին են:
Քաղցր «անակնկալի» առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ամբողջությամբ կրկնօրինակում է այն նույն բարը, որի սեփականատերը Հերբերը և Քլունին են, բայց այդ նրանք Casamigos ապրանքանիշի ներքո թողարկում են թեքիլա:
«Մեր ծննդյան օրերը նշում ենք Casamigos ոճով: Շնորհակալություն տորթի համար, Ամալ»,-գրել է Քլունին Instagram—ում և լուսանկար հրապարակել Ջորջի հետ:
















































