ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ըստ ամենայնի կփակվի: Գրասենյակի փակումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմում է բոլոր ճակատներով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Ադրբեջանը Հայաստանին համարում է թշնամի, պատերազմի մեջ է և ցանկացած միջոցով և ամեն հարցով ուզում է վնասել Հայաստանին. ԵԱՀԿ գրասենյակի փակումը պետք է դիտել միայն այս համատեքստում»,- նշեց իրավապաշտպանը:
Ա. Իշխանյանի խոսքով՝ միջազգային կառույցներն ամեն ինչ արեցին, որպեսզի Ադրբեջանին համոզեն, ճնշեն, որպեսզի նա հանի վետոն, բայց նա անդրդվելի էր:
Մանրամասները՝ տեսանյութում:







































