Գերմանիան փախստականի կարգավիճակ է տվել առաջին թուրք զինծառայողներին, որոնք ապաստան ստանալու հարցում են ներկայացրել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այդ մասին հայտնել են Süddeutsche Zeitung (SZ) պարբերականը, ինչպես նաև WDR և NDP ռադիոհեռուստակայանները:
2016 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի մայիս Գերմանիայի միգրացիոն մարմինները հայտեր են ստացել Թուրքիայի կողմից քաղաքական հետապնդումներից վախեցող 414 քաղաքացիներից: Այս վիճակագրությունը ներառում է ծառայողական անձնագրեր կրողներին` դիվանագետների, դատավորների, ՆԱՏՕ-ի զինծառայողների, որոնք ծառայել են Գերմանիայում պետական հեղաշրջման փորձի պահին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին:










































