ESPN-ի փոխանցմամբ՝ «Անժի»-ի նախկին տնօրեն Ռոբերտո Կարլոսն իր կարծիքն է հայտնել «Չելսի»-ի հարձակվող Սամուել Էտո’Օ-ի մասին:
«Սամուելի հետ ծանոթ եմ 16 տարեկանից, ես միշտ լավ են վերաբերվել նրան: Բայց նա միշտ միայն իր մասին է մտածում, այլ ոչ թիմի:
Տարօրինակ է, երբ խաղացողն իր անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն ստիպում է ակումբի ղեկավարությանը թիմ հրավիրել իր ընկերներին: «Անժի»-ում Էտո’O-ն զբաղվել է ամեն բանով, բացառությամբ ֆուտբոլի»,- նշել է Ռոբրետո Կարլոսը:
Հիշեցնենք, որ ըստ BBC-ի՝ Էտո’Օ-ն «Չելսի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:






































